«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը ՀՀ-ում ռուսաց լեզվի դասընթացներ է անցկացրել ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների համար
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ է անցկացրել ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների համար։ Այս մասին տեղեկանում ենք ներկայացուցչության տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Շուտով տեղի կունենա ատեստավորում և հավաստագրերի հանձնման արարողություն նրանց, ովքեր հաջողությամբ կավարտեն եռամսյա դասընթացները»,-ասված է հաղորդագրության մեջ: