կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի հետ, տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ 2023 թվականին Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև համագործակցության հաստատման մասին ստորագրված հուշագիրն էական ներդրում կունենա փոխզարգացման գործում։

Օրլովն անդրադարձել է Եկատերինբուրգի վարչակազմի պատվիրակության և տարածաշրջանի մոտ երկու տասնյակ առաջատար ձեռնարկությունների ղեկավարների՝ վերջերս Երևան կատարած այցին և համոզմունք հայտնել, որ այցը կնպաստի Ուրալի և Հայաստանի միջև գործարար հարաբերությունների զարգացմանը:

 

 

  • Կիսվել: