ՌԴ-ում հետախուզման պատճառով երեք տարի ՀՀ-ից դուրս գալ չկարողացող ԱՄՆ քաղաքացին տուն է վերադարձել
ԱՄՆ քաղաքացի Էրիկ Թոմաս Քրիմերը տուն է վերադարձել՝ Օհայո. նրան երեք տարի բաց չեն թողել Հայաստանից, քանի որ Ռուսաստանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, ՛՛Մեդիազոնաին՛՛ պատմել է ինքը՝ Քրիմերը:
Նրա խոսքով՝ իրեն զանգահարել են հայկական հեռուստատեսությունից՝ հարցազրույցի համար, իսկ հետո՝ դեսպանատնից․ այնտեղ իրեն ասել են, որ «հարցը կլուծվի»։
«Ասացին, որ կարևոր բանակցություններ են վարել և ինձ չեն ուղարկի Ռուսաստան»,- նշել է հետախուզվող ԱՄՆ քաղաքացին։
Նրա խոսքով՝ 2017 թվականի գարնանը ՌԴ-ում (այն ժամանակ նա անգլերեն էր դասավանդում) ուժայինները նրա մոտ թմրանյութեր են նետել։ Կրիմերին ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ, նա մեկնել է Ռուսաստանից և հայտնվել միջազգային հետախուզման մեջ։
2021 թվականին նա եկել է Հայաստան, և սահմանապահները թույլ չեն տվել նրան լքել երկիրը, սակայն չեն էլ ձերբակալել։