հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ՌԴ իրավապահների կողմից 15 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Գորիսում

ՌԴ իրավապահների կողմից 15 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Գորիսում

ՌԴ իրավապահների կողմից 15 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 64 տարեկան տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2010 թվականին՝ բռնաբարության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով, խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության Գորիսի բաժնի աշխատակիցների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին օտարերկրացին հայտնաբերվել է Գորիսի Արշակունիների փողոցում, ապա ձերբակալվել ու բաժին տեղափոխվել։

  • Կիսվել: