ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռազմիկ Դավոյանը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ. Քոչարյան

Ռազմիկ Դավոյանը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

՛՛Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ։

Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՛՛,-ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

 

 

  • Կիսվել: