երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում

Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում:

Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում:
 
Արցախի ՆԳՆ-ից  հայտնում են, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:
 
Խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Տեղեկատու հեռախոս՝ 911:

  • Կիսվել: