ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 30-ին, ժամը 14:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռաֆֆու փողոցում այրվում է երկհարկանի շինության տանիք։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:23-ին:

  • Կիսվել: