շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՔՏՀԱՏՄ տեսուչները 70 ստուգման ընթացքում 11 նախազգուշական արձանագրություն են կազմել

ՔՏՀԱՏՄ տեսուչները 70 ստուգման ընթացքում 11 նախազգուշական արձանագրություն են կազմել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիտարկել է հասարակական տրանսպորտի գործունեությունը:

Տեսուչները 70 ստուգման ընթացքում 11 նախազգուշական արձանագրություն են կազմել: Վարորդներից շատերը դիմակ չեն կրել և մեքենայում չեն պահպանել հակահամաճարակային կանոնները:

Վերջին 25 օրում հանրային տրանսպորտի, տաքսիների գործունեությունը վերահսկող տեսչական մարմինն ավելի քան 1400 մշտադիտարկում է իրականացրել, կազմել 144 արձանագրություն:

  • Կիսվել: