հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին

Ձեր մարզպետ եղած տարիներին հազարավոր կիլոմետրեր խողովակ հանեցին, ծախեցին, խոսեի՛ք․ ՔՊ-ականը՝ Արթուր Խաչատրյանին

Սևանա լճի էկոհահամակարգի մասին նախագծում լրացումներ կատարելու հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ելույթ ունեցավ՝ հիշեցնելով, որ երբ Շիրակի մարզպետ էր, 2018-ի ապրիլ-մայիսին է վերջին «գեոռազվեդկան» եղել, երբ Կապսի ջրամբարի թունելի մեջ դրոն են թռցրել, որպեսզի տեսնեն՝ ենթակառուցվածքներն ինչ վիճակում են: Ըստ պատգամավորի՝ 5 տարի ոչինչ չի արվել:

ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց՝ նախկինում, երբ Արթուր Խաչատրյանը եղել է Շիրակի մարզպետ, ինչո՞ւ չի արձագանքել, երբ հազարավոր կիլոմետրերով խողովակներ «գետնի տակից» հանել, վաճառել են:

«30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել, այսօր եկել ենք, ջրամբար ենք կառուցում, ուզում ենք ոռոգման ցանցերը վերանորոգենք... Այո՛, հլը ձեր թողած ժառանգության համար մենք շատ ենք ձախողելու, հլը շատ պրոբլեմներ են լինելու»,- ասաց նա, ապա հիշեցրեց. «Ապարանի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրով տրուբեք հանեցին, տարան: Այն գյուղապետները, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն: Իմիջիայլոց, այս մասին թող դատախազությունն էլ վերանայի, հլը հասկանանք՝ այդ խողովակները ով տարավ, ծախեց ու ինչի համար են ծախել: Ու էդ խողովակները տարել են, խողովակ չեն օգտագործել, տարել, «ուտիլ» են հանձնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սևանա լճի էկոհամակարգի մասին նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրառի՝ 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը ավելացնել՝ հասցնելով մինչև 240 միլիոն խորանարդ մետրի:

  • Կիսվել: