շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Ծովինար Վարդանյանի թեկնածությունը

ՔՊ-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Ծովինար Վարդանյանի թեկնածությունը

ՔՊ-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Նրան Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ այդմ՝ Ծովինար Վարդանյանն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, կառավարման մագիստրոս է, աշխատել է բանկային համակարգում որպես վարկային մասնագետ, կառավարչի տեղակալ, սպառողական և քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն: 2014-2019 թթ. տարբեր ընկերություններում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը, 2019-2021 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության ցուցակով, 2021 թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով:

Ծովինար Վարդանյանն իր ելույթում կարևորեց ֆինանսական կայունության պահպանումը, ծրագրերի և բարեփոխումների իրականացման ճանապարհին քաղաքացիների շահերը մշտական ուշադրության կենտրոնում պահելը և հավասարակշված լուծումների ապահովումը:

«Ժողովրդավարության հաստատման ճանապարհին կարևորում եմ ընդդիմության հետ կառուցողական աշխատելաոճը, մասնագիտական քննադատությանն ականջալուր լինելը և արդյունքում օրենքի փոփոխությունները բովանդակային առումով սրբագրված վիճակում հանրությանը մատուցելը»,- ասաց թեկնածուն:

  • Կիսվել: