ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Քննարկվել են ֆիզկուլտինստիտուտի դահլիճների վերակառուցման և վերազինման հարցերը

Քննարկվել են ֆիզկուլտինստիտուտի դահլիճների վերակառուցման և վերազինման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր տարբերակները:

Դ. Խիթարյանը Կ. Գիլոյանին ներկայացրել բուհի զարգացման տեսլականը, ներկայիս գույքային և տեխնիկական հագեցվածությունը, բարեփոխումների նախագծերը, որոնց ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

 

  • Կիսվել: