շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քննարկվել է Հայաստանում լսողության խնդիրների հետ կապված իրավիճակը

Քննարկվել է Հայաստանում լսողության խնդիրների հետ կապված իրավիճակը

Լսողության պահպանմանը նվիրված համաշխարհային օրվան ընդառաջ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում լսողության խնդիրների հետ կապված իրավիճակը, առկա բացերը, ինչպես նաև կանխարգելման, հայտնաբերման, խնամքի և վերականգնման ուղղությամբ իրականացվող միջացառումները:

Նշվել է, որ թեև 2018 թվականից հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նորածինների լսողության սքրինինգ, չափազանց կարևոր է նեոնատալ աուդիոլոգիական սքրինինգի իրականացումը և դրա փուլերի հաջորդականության ապահովումը:
Այդպիսով, Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում առաջնորդվելու լսողության խանգարումներ ունեցող երեխաներին վաղ համապարփակ օգնություն ցուցաբերելու ժամանակային «ոսկե ստանդարտ»-ով՝

 ախտաբանության առաջնային հայտնաբերում` 1 ամսականում,

 ախտորոշում՝ 3 ամսականում,

 վերականգնողական անհատական ծրագրի սահմանում` 6 ամսականում:

Հանդիպմանը, զեկույցներին զուգահեռ, մտքեր են փոխանակվել կյանքի ամբողջ ընթացքում լսողության խնդիրների վաղ հայտնաբերման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման կարևորության վերաբերյալ, քննարկվել է առաջիկա ծրագրերին ԱՀԿ մասնագիտական և տեխնիկական աջակցության հնարավորությունը:

  • Կիսվել: