ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը
Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի մասնակցությամբ կայացած կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին:
Սադիր Ժապարովը միջոցառման մասնակիցների հետ քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և Հավաքական անվտանգության ամրապնդման հետ կապված խնդիրները, նշել անցած նիստի կառուցողական և արդյունավետ բնույթը: