The Sunday Times․ Եվրոպան կարող է կրճատել Ուկրաինային օգնությունը պառակտման պատճառով
Եվրոպան կարող է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ ղեկավարության ներսում պառակտման պատճառով, հաղորդում է The Sunday Times-ը։
Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախկին նախարար Ֆեդորովի միջև քաղաքական հակամարտությունը վտանգում է ռազմական արշավը և կարող է հեռացնել դաշնակիցներին։
Փորձագետ Էդ Առնոլդը նախազգուշացրել է, որ եթե Կիևում որոշումների կայացման միասնական կենտրոն չլինի, եվրոպական երկրները կարող են կրճատել Ուկրաինային զենքի մատակարարումները։
Պարբերականը նաև նշում է, որ Զելենսկուն ծանր տարի է սպասվում՝ ռազմաճակատում անհաջողությունների, ներքաղաքական ճգնաժամի և ընտրություններ անցկացնելու կոչերի պատճառով։ Կոռուպցիան և Ուկրաինայի զինված ուժերում անձնակազմի պակասը միայն խորացնում են այդ խնդիրները։



