շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ

2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան տվյալներ է հրապարակել Թուրքիայից Սիրիա վերադարձած սիրիացիների թվի վերաբերյալ, գրում է ermenihaber.am/-ը:

Ըստ նախարարի՝ 2016-ից մինչև այսօր Սիրիա է վերադարձել է 1 մլն 126.000 մարդ։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից Սիրիա է վերադարձել է 250.000 մարդ։ Յերլիքայան նաև նշել է , որ 2 մլն 711.170 սիրիացիներ գտնվում են ժամանակավոր պաշտպանության տակ։

Անդրադառնալով ընդհանուր առմամբ երկրում գտնվող օտարերկրացիների թվին՝ նախարարը հայտնել է, որ նրանց թիվը հասնում է 3 մլն 988.157-ի։ Նախարարի փոխանցմամբ՝ Թուրքիայում 1 մլն 104.385 մարդ ունի բնակության թույլտվություն, իսկ միջազգային պաշտպանության տակ գտնվողների թիվը հասնում է 172.602-ի։

  • Կիսվել: