շաբաթ, նոյեմբեր 21
21 / 11 / 2026
ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: