Քասախում կարմիրբերետավորը հարվածեց լրագրողին
Քասախում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց սկսվեց. կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս էր եկել եւ ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաեւ հարվածեց աղջիկ լրագրողներից մեկին, որը նրան հանդարտվելու կոչ էր անում։
Քասախցիները պահանջում են վերականգնել 59 համարի երթուղու ավտոբուսը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
Տեսանյութը՝ այստեղ