չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոմեքենա է հրդեհվել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոմեքենա է հրդեհվել

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սրտաբանական հիվանդանոցի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել կրակմարիչներն ու կանխել կրակի տարածումը, ապա ժամանող հրշեջները մարել են կրակը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ՝ 79-ամյա Աղվան Ճ․-ին։

  • Կիսվել: