ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քամին պոկել է Երևան-Արմավիր ավտոճանապարհի երկաթյա վահանակը՝ փակելով սյան վրա տեղադրված արագաչափը

Քամին պոկել է Երևան-Արմավիր ավտոճանապարհի երկաթյա վահանակը՝ փակելով սյան վրա տեղադրված արագաչափը

Քիչ առաջ քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում  ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: