երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ մեկուսարանից (տեսանյութ)

Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ մեկուսարանից (տեսանյութ)

Քաղաքագետ,  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որն օրեր առաջ Տավուշում ակցիայի ժամանակ ձերբակալվել էր, ազատ արձակվեց:

Նշենք, որ այսօր երեկոյան 20։00-ին լրանում էր 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված էր, նրա նկատմամբ այլևս կալանքի միջնորդություն չէր կարող ներկայացվել, քանի որ լրացել է 60 ժամը։

ՁՊՎ-ի մոտ հավաքված քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին Սուրեն Պետրոսյանին։

«Այտեղից կգնամ տուն ու անմիջապես հետո կգնամ մեր պայքարը շարունակելու։ Ունեմ նոր մտքեր, նոր գաղափարներ, ամեն ինչ շատ լավ է լինելու։ 

Այն, ինչ իմ դեմ աջաջադրված է եղել, բացարձակ իմ հետ աղերս չի ունեցել։ Մենակ մի դեպքի ժամանակ եմ տեղում եղել, բայց բավականին հեռու էի եղել, կա նաև տեսահոլովակը, որևիցե կապ չեմ ունեցել առաջադրվածի հետ»,- ՁՊՎ- մոտ ասաց Սուրեն Պետրոսյանը։

Սուրեն Պետրոսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նշեց, որ Պետրոսյանի առնչությունն այդ դեպքերին իր կարծիքով ակնհայտորեն հերքվել է։ Մինչև այս պահը վարույթ իրականացնող մարմնի համար էլ է այդ կասկածը հերքվել, բայց դա չի նշանակում, որ գործը փակված է։

«Ցանկացած պահի Սուրեն Պետրոսյանին կարող են մեղադրանք առաջադրել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ Սուրեն Պետրոսյանին, ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։

Բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց նրանց մի մասն ազատ էր արձակվել, իսկ Պետրոսյանին տեղափոխել էին Երևան։ Նա ձերբակալվել է առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

  • Կիսվել: