շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Քաղաքապետի խոսնակը «դեղին մամուլ» է անվանել վարչապետի ընտանիքին  պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը

Քաղաքապետի խոսնակը «դեղին մամուլ» է անվանել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը

Մենք բոլոր դեպքերում հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հոդվածին, թե Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, ինչպես նաեւ՝ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի եւ գործունեության վերաբերյալ վերջին 3 տարիների ընթացքում բազմաթիվ բամբասանքներ եւ ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ են հրապարակվել։ Սա դրանցից հերթականն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Նշենք՝ «Հայկական ժամանակը» գրել է, թե Հայկ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին եւ խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Ըստ «Հայկական ժամանակի»՝  տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

 

  • Կիսվել: