ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքապետարանը սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածությունը խթանելու նպատակով ընդունում է ծրագրային առաջարկներ

Քաղաքապետարանը սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածությունը խթանելու նպատակով ընդունում է ծրագրային առաջարկներ

Երևանի քաղաքապետարանը սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածությունը խթանելու նպատակով հասարակական և այլ կազմակերպություններից ընդունում է ծրագրային առաջարկներ:

Կազմակերպությունները կարող են մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներակայացնել սոցիալական ձեռներեցության (զբաղվածության) ծրագրեր՝ կից ձևաչափով` https://bit.ly/3QmehoF

«Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրի այս նախագծում կընդգրկվի 25 ընտանիք, այդ թվում պատերազմի մասնակիցների:

Հարցերի դեպքում դիմել քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն:
📞 (011) 514 210 և (011) 514 149

  • Կիսվել: