Քաղաքապետարանի մոտ ակցիայի ժամանակ երիտասարդը բենզին լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ արտակարգ դեպք տեղի ունեցավ: Մի երիտասարդ բենզին լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել:
Ոստիկանները կարողացան շատ արագ արձագանքել և վնասազերծել քաղաքացուն, ում ոստիկանության ավտոմեքենայով հեռացրեցին դեպքի վայրից: Թե ինչն է ստիպել երիտասարդին գնալ այդ քայլին, հայտնի չէ:
Այս պահին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անում տուրիստական միկրոավտոբուսների վարորդները: Նրանք բողոքում են որոշման դեմ, որով արգելվում է ավտոմեքենաները կայանել Հանրապետության հրապարակում:


