հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀՀ–ում գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման համար հատկացվել է ավելի քան 2,5 մլրդ դրամ

ՀՀ–ում գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման համար հատկացվել է ավելի քան 2,5 մլրդ դրամ

Գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման համար հատկացվել է 2 մլրդ 542 մլն 634 հազար դրամ։ Համապատասխան որոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն ֆերմերներին օգնություն ցուցաբերելուն՝ գնաճի պայմաններում շուկայականից ցածր գներով պարարտանյութեր ձեռք բերելու համար, գարնանացան, աշնանացան և կերային մշակաբույսերի աճեցման աշխատանքների ընթացքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմանը, ինչպես նաև ցանքատարածությունների տեսչությանը, տեղեկատվության հավաքագրմանը և մոնիթորինգին։

 

  • Կիսվել: