հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի հարաբերությունների հեռանկարները

Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի հարաբերությունների հեռանկարները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Նիլակշի Սահա Սինհային: 

Հայ–հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի ներքո կարևորվել է 2008թ. ստորագրված Երևանի և Դելիի միջև բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ 

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ակնկալում է տիկին դեսպանի աջակցությունը երկու քաղաքների կապերի թարմացման հարցում: Նշվել է նաև, որ Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների,  նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:

  • Կիսվել: