Քաղաքակիրթ հերթերով նախապատրաստվում ենք մրցույթի մեկնարկին․ Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)
Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր մեկնարկել է համապետկանա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են, թե ինչպես են մասնակիցները պահպանում սոցիալական հեռովորությունն ու լսարան մտնելիս անպայման ջերմաչափվում։ Լուսանկրաներին կից նախարարը գրել է․
«Քաղաքակիրթ հերթերով նախապատրաստվում ենք մրցույթի մեկնարկին: Շնորհակալություն համագործակցության համար:
Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար»։





