շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքացիական ավիացիան մանրամասներ է հաղորդում Ջրաբեր գյուղի տարածքում կործանված օդանավի մասին

Քաղաքացիական ավիացիան մանրամասներ է հաղորդում Ջրաբեր գյուղի տարածքում կործանված օդանավի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ:

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ողբերգական միջադեպից: Մահացած 2 անձը եղել են Սլովենիայի Հանրապետության քաղաքացիներ, որոնք իրենց սեփական ինքնաթիռով մեկնելիս են եղել Աստրախան: Մեր տեղեկություններով ինքնաթիռի կործանման պատճառը եղել է մառախուղը:

  • Կիսվել: