ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Փրկարարները Քասախի կիրճում կոտրվածքներով քաղաքացուն օգնություն են ցուցաբերել (լուսանկար)

Փրկարարները Քասախի կիրճում կոտրվածքներով քաղաքացուն օգնություն են ցուցաբերել (լուսանկար)

Հունիսի 8-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի կա ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի (Հեղինե Բ․, ծնված 1965թ․)։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են (մոտ 1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

  • Կիսվել: