երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը

Երևանում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը

Ապրիլի 11-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վստրեչի կամրջի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Արցախի պողոտայի թիվ 8/3 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում՝ փոսի մեջ (մոտ 4 մետր խորությամբ):
 
Փրկարարները փոսից դուրս են բերել Ս. Ք.-ին (ծնված 1966 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

  • Կիսվել: