երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենա

Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենա

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:02-ին Ճնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։

  • Կիսվել: