հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ակնկալվում է, որ Եվրամիության մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստին պետությունը մինչև մայիսի վերջ․ Բորել

Ակնկալվում է, որ Եվրամիության մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստին պետությունը մինչև մայիսի վերջ․ Բորել

Ակնկալվում է, որ Եվրամիության մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստին պետությունը մինչև մայիսի վերջ։ Այս մասին երկուշաբթի օրը Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստի շրջանակում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը։

«Մենք իսկապես մտադիր ենք ճանաչել պաղեստինյան պետությունը», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Այս տարվա մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարեցին Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված համատեղ մտադրության մասին։

  • Կիսվել: