հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տնկվել է շուրջ 14 հազար ծառ. ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից

Տնկվել է շուրջ 14 հազար ծառ. ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի» անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում իրականացված ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ։
 
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն են եղել սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։
 
 
 

  • Կիսվել: