Փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ:
՛՛Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:
Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը՛՛,-նշել է նախարարը:


