շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պոլսո պատրիարքն ու Թուրքիայի նախագահը զրույց են ունեցել

Պոլսո պատրիարքն ու Թուրքիայի նախագահը զրույց են ունեցել

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է պատրիարքարանի մամլո դիվանը, ապրիլի 8-ին տեղի ունեցած զրույցի ընթացքում Էրդողանը հետաքրքրվել է Մաշալյանի, հայ համայնքի, հոգևոր դասի և վարչական մարմինների որպիսությամբ։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իր նախաձեռնած դրամահավաք-արշավում Մաշալյանի ներդրման համար։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացրել է իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը և, ինչպես պատրիարքարանն է փոխանցում, Հայաստանին դեղորայքով օժանդակելու պատրաստակամություն է հայտնել։ Նա պատրիարքին այս շրջանում առողջություն է մաղթել, հավելելով, որ առաջնորդների համար ներկայում մեծ հնարավորություն է ստեղծված համացանցից օգտվելու։ Էրդողանը հետաքրքրվել է նաև հայ համայնքի կարիքներից։ Պատրիարք Հայրը փոխանցել է իր աղոթքները և Թուրքիայի նախագահին մաղթել առողջություն, խաղաղություն։

  • Կիսվել: