Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է TRT Haber պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մոտ ապագայում, պարոն նախագահի (խմբ․՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան) հանձնարարությամբ, մենք կայցելենք Կիև՝ որպես գործընթացի շարունակություն, որպեսզի Ուկրաինայի շուրջ բանակցություններին լրացուցիչ խթան հաղորդենք»,-ասել է Ֆիդանը։


