չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Իսրայելը փորձում է խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության գործընթացը. Էրդողան

Իսրայելը փորձում է խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության գործընթացը. Էրդողան

Մերձավոր Արևելքում  խաղաղության և կայունության հաստատումը տեղի կունենա՝ չնայած Իսրայելի գործողություններին։ Այս մասին, ելույթ ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Անադոլու-ն:

Նշվում է, որ Էրդողանը պնդել է, թե Իսրայելը փորձում է խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության գործընթացը։

Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է տարածաշրջանում լարվածության պահպանման և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու փորձերի մեջ։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի շուրջ վերջին զարգացումները ցույց են տվել Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։

«Իրանական ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ցույց տվեցին, թե որքան հզոր պետություն է Թուրքիայի Հանրապետությունը»,-ասել է Էրդողանը և վստահեցրել, որ Անկարան կշարունակի աջակցել Իրանի շուրջ ճգնաժամի կայուն և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

  • Կիսվել: