Պետք են կամավորներ հաց թխելու համար
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչով դիմել է քաղաքացիներին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Սիրելի մայրեր և քույրեր,
Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:
Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:
Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:
Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»։
Նշենք, որ համացանցում արդեն տեղեկատվություն կա, որ առաջին կամավորը ԿԳՄՍ նախարարի խոսնակ Սարինե Հայրիյանն է։ «Միացե՛ք պատերազմի թիկունքի ճակատին»,- գրել է նա։


