Պետք է հանրությանը շարունակաբար հորդորել ու աղաչել, Ռուբինյանը՝ հակահամաճարակային կանոնների պահպանման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը՝ իր բոլոր քննարկումներով ու դիսկուրսներով հանդերձ, պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա՝ հանրությանը շարունակաբար ու անդադրում հորդորել, խնդրել, աղաչել, բացատրել, ստիպել, որ անհրաժեշտ է՝
1. Կրել դիմակ
2. Ախտահանել ձեռքերն ու չդիպչել դեմքին
3. Պահպանել սոցիալական հեռավորություն, պահպանել պարետատան սահմանած կանոնները։
Մնացած ամեն ինչն այս պահին, ցավոք, աղմուկ է՝ լավագույն դեպքում անպտուղ, վատագույն դեպքում՝ վտանգավոր աղմուկ:
Առողջություն բոլորիս»,-գրել է նա:


