ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ՊԵԿ ուսումնական կենտրոնում դասընթացներն անցկացվում են հեռավար

ՊԵԿ ուսումնական կենտրոնում դասընթացներն անցկացվում են հեռավար

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար:  Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը:

«Համավարակի տարածման պայմաններում հեռավար ռեժիմը լավագույն լուծումն է՝ ապահովելու ուսումնական ցեսի բնականոն ընթացքը: Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին  արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր:

ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է համավարակի ավարտից հետո շարունակել դասընթացների հեռավար անցկացումը՝ մասնակցության հնարավորությունն ապահովելով հենց աշխատասենյակներից կամ լսարաններից: Մարզերում գործող տնտեսվարողների համար ևս նախատեսվում է շարունակել հեռավար դասընթացները»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: