հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ

Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ

Փարիզում հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսի հետ։ Քննարկվել են պաշտպանական արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության և Երկրի դիտարկման ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
 
«Քննարկել ենք նաև Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանական արդյունաբերության և տիեզերական տարածության գլխավոր տնօրինության (DG DEFIS) հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները»,- գրել է նա:

  • Կիսվել: