շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում պատմեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:

«Մենք այժմ մի նախաձեռնություն ունենք. մեր երկրի բնակչությունը 3 մլն է, սակայն 2020թ. մենք պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում, ինչը կլինի մեր ներդրումը կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: Իհարկե, միայն դա չի լինի մեր ներդրումը, մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ այլ ծրագրեր ունենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև խոսեց Հայաստանում երիտասարդների իշխանության մասին: «Երբ քննարկման ընթացքում խոսվեց սերունդների փոխհարաբերությունների մասին, ես սկսեցի մտածել մի շատ տիպիկ իրավիճակի մասին մեր երկրում, որովհետև մեր երկրում նույնպես երիտասարդ սերունդը որոշ խնդիրներ ուներ որոշում կայացնելու գործընթացներին մասնակցելու հարցում, ինչից հետո երիտասարդ սերունդը որոշեց մեր երկրում ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վերցնել իշխանությունը, և հիմա մեր կառավարությունում մենք ունենք 27 տարեկան նախարարներ, փոխնախարարներ և այլն: Մեր երկրում այժմ ունենք երևի աշխարհում ամենաերիտասարդ խորհրդարանը, երևի ամենաերիտասարդ կառավարությունն աշխարհում»,- ասաց վարչապետը:

Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:

  • Կիսվել: