Երևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ «Mitsubishi»-ով բախվել է կայանված «BMW»-ին, «Nissan»-ին, «Mazda»-ին և «Mercedes»-ին
Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում Լեփսուսի փողոցում, թիվ 10 շենքի մոտ, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «BMW» մակնիշի, «Nissan» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սահադյանը և Ռաֆիկ Ասատրյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայկ Բ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):


