երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Թրամփի հատուկ դեսպանորդն ակնարկել է, որ Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը

Թրամփի հատուկ դեսպանորդն ակնարկել է, որ Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդն ակնարկել է, որ Գրենլանդիան կարող է դառնալ 51-րդ նահանգը մինչև 251-րդ անկախության օրը։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Շնորհավոր Ազգային օր Գրենլանդիայի անհավանական կղզու բոլոր բնակիչներին։ Թող այսօրը հիշեցնի ձեր հարուստ մշակույթի, ավանդույթների և ձեր ժառանգությունը սահմանող արժեքների մասին։ Քանի որ Ամերիկան ​​մոտենում է իր 250-ամյակին, մենք միանում ենք ազատության և հնարավորությունների տոնակատարությանը։

Հնարավոր է՝ մենք կարողանանք նշել Ամերիկայի 251-րդ տարեդարձը՝ 51-րդ նահանգի ավելացմամբ»:

  • Կիսվել: