Իսրայելական Webiz-ը մասնաճյուղ է բացում Երևանում՝ աշխատակիցների թվում կլինի նաև Աշոտ Փաշինյանը
Իսրայելական Webiz ընկերությունը պատրաստվում է իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար մասնաճյուղ բացել Երևանում: Իսրայելական nocamels.com կայքը հայտնում է, որ որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:
Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացի առաջատար մասնագետ պաշտոններ է ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին նվազեցնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում:
Նշենք, որ հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից։