կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պարգև Սրբազանը պատերազմը դադարեցնելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համախանագահ երկրների ղեկավարներին

Պարգև Սրբազանը պատերազմը դադարեցնելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համախանագահ երկրների ղեկավարներին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով կանգնեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ ընթացող պատերազմը: Այս մասին արքեպիսկոպոսն ասել է իր տեսաուղերձում:

՛՛Ես դիմում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին` պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: Հարյուր տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ, ինչպես 1989-1990թթ. Սումգայիթում և Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ: Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք` նեոօսմանիկ կայսրություն ստեղծել, այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են՛՛,-ասել է նա:

Պարգև Սրբազանը դիմել է նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, կրոնապետերին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց` իրենց վճռական ձայնը բարձրացնելու և կանգնեցնելու համար արյունահեղությունը:

  • Կիսվել: