շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հետապնդում՝ Երևանում. պարեկները կասեցրել են Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդու փախուստը

Հետապնդում՝ Երևանում. պարեկները կասեցրել են Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդու փախուստը

Հունվարի 24-ին պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով կարմիր լույսի տակով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները ժամը  02:00-ի սահմաններում նկատում են, որ նշված Mercedes-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարում է՝ անցնելով կարմիր լույսի տակով:

Նա ուղղությունը վերցնում է դեպի Կոտայքի մարզ: Պարեկները հետապնդում, ապա ռադիոկապով տեղեկությունը փոխանցում են իրենց գործընկերներին, Կոտայքի մարզ տանող ճանապարհին Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում է փախուստը՝ արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի:

Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:

Վարորդը քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանն է: Նա ձերբակալվել է։

  • Կիսվել: