երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը

Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը

Էջմիածին քաղաքում ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Տավուշի սահամանամերձ գյուղերի բնակիչների: Նրանք փակել են Երևանից Էջմիածին տանող ճանապարհը: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:

Արգելափակված են նաև Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցները:

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

ImportedPhoto.735810211.864095.jpeg (20 KB)

ImportedPhoto.735810684.636737.jpeg (53 KB)

ImportedPhoto.735810684.637587.jpeg (81 KB)

  • Կիսվել: