կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, գցեն. Գագիկ Մելքոնյան

Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, գցեն. Գագիկ Մելքոնյան

Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս է Երեւանը գրավելո՞ւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Այնտեղ իշխանություններ կան, իրեն բացատրել են, որ սահմանազատում պետք է լինի եւ մենք պետք է ունենանք պետական սահման: Իսկ, որ ինքն ասում է՝ որտեղ  մեր զինվորի ոտքն է, այնտեղ է մեր սահմանը, դա շատ վտանգավոր թեզ է: Որովհետեւ 200 քկմ մեր տարածքում կանգնած են ադրբեջանցի զինվորներըմ, ուրեմն, ըստ իր ասելու, մենք պետք է ձեռք քաշենք այդ 200 քկմ-ից:

Մենք համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ, որ պետք է սահմանազատում կատարենք 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Մենք այդ սահմանների տերն ենք, որոնք մեր տարածքներն են»:

Հարցին՝ ո՞ր քարտեզներով է իրականացվում սահմանազատումը, նա պատասխանեց. «1991 թվականի քարտեզներով, որի հիմքը 1976 թվականի քարտեզներն են:  Ադրբեջանը համաձայնել է, որ մենք գնում ենք սահմանազատման Ալմա-Աթայի հռչակագրով նախատեսված քարտեզներով»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նա հավելեց, որ պետության կործանման վտանգը որոշակի չափով թուլացավ, որովհետեւ իրենք Տավուշից արդեն դուրս են եկել, գալիս են Երեւան՝ միտինգների:

«Եթե պատերազմը սկսվեր, մենք տուժելու էինք: Այնտեղ նորից կգային ռուսական սահմանապահներ կկանգնեին, մենք կդառնայինք Ռուսաստանի մի գուբերնյա, կվերջանար Հայաստանը իր անկախությունն էլ հետը: Հիմա Բագրատ Սրբազանը գալիս է Երեւան, այսինքն Տավուշում իրենց կողքը մարդ չհավաքվեց, ժողովուրդը ոտքի չկանգնեց, պատերազմ չարեց:

Հիմա գալիս է Երեւան, ո՞վ է իրեն ողջունում եւ դիմավորում: Միանում է Վանեցյանը, Արշակ Կարապետյանը, ինչքան Ռուսաստանում գտնվող փախստականներ կան, բոլորը ողջունում են իրեն: Իր կողքը կանգնած է «Հայաստան» խմբակցությունը: Այսինքն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ իրենց մանկլավիկներով իրեն ողջունում են եւ ուղեկցում են: Այդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց;

Հիմա եթե այդ մարդիկ չեն կարողանում ժողովուրդ հանեն փողոց, Բագրատ Սրբազանն ո՞վ է, Վարդան Մամիկոնյանն է, ով է, որ ժողովրդին կարողանա համախմբել: Ին քը հոյակապ հեղինակություն ուներ Տավուշի մարզում, ժողովուրդն ընդունում էր իրեն, սիրում էր որպես Տավուշի թեմի առաջնորդ:

Բայց հիմա այդ դեպքերից հետո լսեք, թե մարդիկ ինչե՞ր են խոսում: Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ: Հիմա, որ արդեն լսել է, որ կարող է վարչապետ դառնալ, իրեն խաբելու են, գցեն: Այն մարդիկ, որոնք իրեն ասել են՝ ոտքի ել, որ կոչ էին անում, թե եկեղեցին մեր կյանքի կարեւոր օղակներից մեկն է, ինքն էլ պետք է միջամտի»,- հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:

  • Կիսվել: