չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտի կարող են մինչև 2023 թ․ հունիսի 1-ն օգտվել սոցփաթեթից

Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտի կարող են մինչև 2023 թ․ հունիսի 1-ն օգտվել սոցփաթեթից

Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով՝ վերանայվել է պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 
 
Սոցփաթեթի հատկացման կարգի գործող կարգավորումների համաձայն` սոցփաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի) օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման էր նույնականացման քարտի առկայությունը:
 
Մինչև սույն թվականի փետրվարի 1-ն այս պահանջը չէր տարածվում փախստականի կարգավիճակ ունեցող սոցփաթեթի շահառուների վրա, այսինքն` վերջիններս առանց նույնականացման քարտի կարող էին օգտվել սոցփաթեթի ծառայություններից։
 
Այժմ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտ ներկայացնելու կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023 թ․ հունիսի 1-ը՝ 2021 թվականի փետրվարի 1-ի փոխարեն։

  • Կիսվել: