հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ոստիկանությունը հորդորում է հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ

Ոստիկանությունը հորդորում է հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։

  • Կիսվել: